ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայում քրդերի հետ նոր բախում՝ կան զոհեր

Թուրքիայում քրդերի հետ նոր բախում՝ կան զոհեր
13.11.2015 | 17:54

Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է եղել: Milliyet-ի կայքը գրում է, որ թուրք զինծառայողների հատուկ գործողության ընթացքում 11 քուրդ զինյալ է սպանվել։ Քրդերը ևս կրակ են բացել թուրք զինվորների ուղղությամբ և քաղաքում մի քանի շինություններ են ականապատել։

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ